Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 
  • ՄԱԿ-ը սառեցրել է մարդասիրական օգնության տրամադրումը Գազայի հատվածում

    ՄԱԿ-ը սառեցրել է մարդասիրական օգնության տրամադրումը Գազայի հատվածում

    05.04.2013| 11:40
    ՄԱԿ-ը հայտարարել է, որ Գազայի հատվածում դադարեցնում է մարդասիրական օգնության իր բոլոր կենտրոնների աշխատանքը։ Պատճառն ամբոխի հարձակումն էր այդ կենտրոններից մեկի վրա. վրդովված մարդիկ հարձակում էին գործել օգնության ծավալների կրճատման պատճառով։
  • Հնդկաստանում 7-հարկանի շենքի փլուզման հետևանքով 27 մարդ է մահացել

    Հնդկաստանում 7-հարկանի շենքի փլուզման հետևանքով 27 մարդ է մահացել

    05.04.2013| 11:38
    Ավելի քան 27 մարդ է մահացել հնդկական Տանե քաղաքում գտնվող յոթհարկանի շենքի փլուզման հետևանքով։ Հնդկական մամուլը հայտնում է, որ շենքի փլատակների տակ գտնվում են բազմաթիվ մարդիկ։
  • Businessgame-ը կբացահայտի բիզնես հոտառություն ունեցող երիտասարդներին

    Businessgame-ը կբացահայտի բիզնես հոտառություն ունեցող երիտասարդներին

    05.04.2013| 11:37
    Ապրիլի 6-ին Հայաստանում առաջին անգամ կմեկնարկի Businessgame նորարարական-ինտերակտիվ երիտասարդական խաղը: Businessgame-ն իրականացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Մերքեթինգի (շուկայագիտության) հայկական ակումբ» ՀԿ-ն։ Մերքեթինգի հայկական ակումբի ղեկավար ՏԱՐՈՆ ՊԱՐՍԱՄՅԱՆԸ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ բիզնես խաղ անցկացնելու գաղափարը վաղուց կար, պարզապես ժամանակ էր պետք խաղը մշակելու և տնտեսագիտական առումով ճշգրիտ փակ շղթա ստանալու համար։ Նա նշեց նաև, որ խաղը նախատեսված է բուհերի մարքեթինգի, գովազդի, բիզնեսի, PR-ի կամ այլ նման բաժիններում սովորող ուսանողների համար: Ծրագրում կազմակերպիչները փորձել են համատեղել օգտակարն ու հետաքրքիրը, բացահայտել բիզնես հոտառություն ունեցող երիտասարդներին։
  • Բալասանյանի «նվերը»  Հովհաննիսյանին

    Բալասանյանի «նվերը» Հովհաննիսյանին

    05.04.2013| 03:27
    Գյումրիում կրքերը կարծես չեն հանդարտվում: Հիմա էլ գյումրեցիներին խիստ զայրացրել է ուղեվարձի թանկացումը: Թիվ 24 երթուղային տաքսու ուղեվարձը 50 դրամից 70 է դարձել: Հետաքրքիր զուգադիպությամբ այս թանկացումը տեղի է ունեցել ապրիլի 2-ին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը մարզային այցի շրջանակներում ժամանել էր Գյումրի: Գյումրու մեր աղբյուրների փոխանցմամբ` այս սակագինը գործել է դեռ Վարդան Ղուկասյանի օրոք` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ երթուղին կարճ է` 4-5 կանգառ:
  • Սերժ Սարգսյանը կմեկնի Լեհաստան

    Սերժ Սարգսյանը կմեկնի Լեհաստան

    05.04.2013| 03:00
    Մեր հստակ տեղեություններով` հունիս ամսին Սերժ Սարգսյանը կմեկնի Լեհաստան: Ինչ ասել է Լեհաստան` բոլորը գիտեն: Վերջինս հետխորհրդային երկրների արևմտյան կուրատորն է, այնտեղից են «ծագել» բոլոր կարգի «գունավոր» հեղափոխությունների արևները: Սերժ Սարգսյանի այցն այս փուլում հետաքրքիր է մի շարք առումներով. նախ` դարի դիլեմայի. այն է` Մաքսային միությո՞ւն, թե՞ ԵՄ հարևանություն և ասոցացման համաձայնագիր: Եվ ապա, ԵՄ երկրների դոնորների` նոյեմբերին սպասվող համաժողով:
  • Ասում են...

    Ասում են...

    05.04.2013| 02:52
    ...թե ՀՅԴ-ում գնալով ուժեղանում է ղեկավարության և շարքերի միջև առկա դժգոհությունը: ՀՅԴ թևերի, դրսի և ներսի «ընկերների» միջև տարաձայնությունները իրենց անդրադարձն են ունեցել ոչ միայն ՀՅԴ ֆինանսական, այլև հոգեբարոյական վիճակի վրա: ՀՅԴ-ի վրա «ամագ» ունեցողներն այսօր կամաց-կամաց օտարանում են նրանից, չնայած «դիսցիպլինար» առումով ՀՅԴ «համայնքը զորավոր է, համայնքը չի ների»: Օտարվողների թվում նշվում է ոչ միայն Լիլիթ Գալստյանի, այլև Արտյուշա Շահբազյանի անունը:
  • ՀՀ-ում կստեղծվի նավթամթերքների մարքեթինգի և առաքման հայ-ռուսական ձեռնարկություն

    ՀՀ-ում կստեղծվի նավթամթերքների մարքեթինգի և առաքման հայ-ռուսական ձեռնարկություն

    04.04.2013| 18:39
    Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Ռոսնեֆտ» նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի գլխավորած պատվիարկությանը: Կառավարության ղեկավարը ողջունել է «Ռոսնեֆտ» և «Օյլ տեխնո» ընկերությունների նախաձեռնությամբ Հայաստանում նավթամթերքների մարքեթինգի և առաքման բնագավառում համատեղ ձեռնարկություն ստեղծելու նախագիծը և նշել է, որ մեր երկիրը շահագրգռված է դրանում:
  • Ի՞նչ է ուզում ՌԴ-ն Հայաստանից

    Ի՞նչ է ուզում ՌԴ-ն Հայաստանից

    04.04.2013| 17:43
    Օրվա սենսացիան «Առավոտ» օրաթերթում տպագրված «Քոչարյանի գործը՝ Պուտինի սեղանին» հոդվածն էր: ՌԴ կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Գալյուչենկոն թերթի թղթակցի հետ զրույցում ասել է.
  • Առաջարկել են միանալ գինու ավանդական փառատոնին

    Առաջարկել են միանալ գինու ավանդական փառատոնին

    04.04.2013| 17:15
    Ստամբուլում կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մշակութային հարցերով խմբի նիստը, որին մասնակցել են ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Վարդանյանը և «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի համակարգող Ներսես Տեր-Վարդանյանը:
  • Կցուցադվրի ճանապարհի ասֆալտապատման նոր տեխնոլոգիա

    Կցուցադվրի ճանապարհի ասֆալտապատման նոր տեխնոլոգիա

    04.04.2013| 17:01
    Ապրիլի 5-ին ժամը 14.30-ին,Աբովյան քաղաքի մոտակայքում (Աբովյան-Մայակովսկի խաչմերուկ) գտնվող շինհրապարակում «Ճանապարհ» ՍՊԸ-ն 130մ ճանապարհահատվածի վրա կցուցադրի ճանապարհի ասֆալտապատման նոր տեխնոլոգիան՝ ամերիկյան «Կատերպիլար» կազմակերպության նորագույն տեխնիկայի օգտագործմամբ։